Դեռ այս տարվա հունվարին է ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն ունեցել.«Ժողովուրդ»
![](https://www.ermenihaber.am/news_images/27/78302_2/f56e8103a22551_56e8103a22589.jpg)
Ինչի՞ մասին է խոսքը. 2016 թվականից սկսած՝ վեց ամիսը մեկ անգամ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախարարների կոմիտեի նիստին ներկայացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձվելու հարցը: Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Այն ներկայացվեց նաև այս տարվա հունվարին, սակայն հենց նիստի օրը բոլորի համար անակնկալ կերպով ադրբեջանական կողմը հրաժարվեց դրա քննարկումից: Այսինքն՝ 4 տարի շարունակ հետևողական պահանջում էր քննարկել հարցը ու հանկարծ հետ կանգնեց: Իսկ ինչո՞ւ։
Պատճառների մասին ուշագրավ բացահայտում է արել ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը. «Տարօրինակ կերպով այս տարվա հունվարին Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ այն կրկին օրակարգ մտնի, բայց նիստի օրը այդ հարցը հենց ինքն է հանում քննարկման օրակարգից. այսպիսի բան չէր եղել այսքան ժամանակ: Նրանք չցանկացան քննարկել, քանի որ եթե այն քննարկվեր, և նախարարների կոմիտեն մերժեր որոշում կայացնելը, այսօր Ադրբեջանը հնարավորություն չէր ունենա այս փաստաթղթի մեջ ներառել նրանց վերադարձի հարցը»:
Ստացվում է՝ դեռ այս տարվա հունվարին ադրբեջանական կողմը պատերազմ սկսելու մտադրություն է ունեցել և դիտմամբ փախստականների վերադարձի հարցի քննարկումը վերջին պահին հետաձգել է, որպեսզի հետո խնդիրների առեջև չկանգներ: Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում այդ կետն ամրագրված է և, փաստորեն, ենթակա կատարման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: