Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

19 նոյ 2020 13:00

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Շուշիից Ադրբեջանի բանակի առաջին շարասյունը

Ռուս խաղաղապահները կազմակերպել են Շուշիից դեպի Կարմիր շուկա գյուղ Ադրբեջանի բանակի առաջին շարասյան ուղեկցումը, իրադարձություններիր վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ադրբեջանի ԶՈՒ շարասյունը կազմված էր անձնակազմով երեք «ԿամԱԶ»-ից։ Խաղաղապահների տեղեկություններով՝ այն առանց զենքի է գնացել։ Ուղեկցումն իրականացվել է «Տիգր» երկու զրահամեքենաներով։ Խաղաղապահների ներկայացուցիչները չեն հստակեցրել շարասյան նշանակությունը։

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ զորախմբի հիմքը կազմել են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները։ Գերատեսչությունից հստակեցրել են, որ հրադադարի մասին պայմանավորվածության կատարման վերահսկման նպատակով դիտակետեր են տեղակայվել Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որն ապահովում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կապը։ Խաղաղապահ գործողության հրամանատարությունը տեղակայվել է Ստեփանակերտում։ Կատարվում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր