Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

19 նոյ 2020 15:59

Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում,անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր

Արցախի  պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.


«Կա հայի տեսակ, որն իր կողքին ապրող հերոսին չի հավատում, այլ հավատում է միայն երեկվա եղած-չեղածի մասին իրեն հասած կցկտուր հորինվածքներին ու արդեն մարտիրոսվածների վերաբերյալ արվող ուշացած փառաբանումներին: Ինչքան ուզում ես փաստերով ներկայացրու ապրող հերոսների կատարածը հաղթանակի ու պետականության կերտման գործում, միևնույն է, հայի այդ տեսակը նախընտրում է փառաբանել Վարդան Մամիկոնյանին, Անդրանիկին կամ, եթե մեր ժամանակներից, ապա նրանց, ովքեր արդեն մեզ հետ չեն...


Հայի այդ տեսակն անգամ Վազգեն Սարգսյանին չէր ընդունում, երբ կենդանի էր, հենց ահաբեկիչների կրակոցից ընկավ, սկսեց փառաբանել որպես ՍՊԱՐԱՊԵՏ... Ցավում եմ, որ հայի այդ տեսակի հիշածն ու «մեծարածը» կորսվածն է ու այն ամենը, ինչը ոչ թե թևավորում, բարձրացնում է եղածին ավելացնելու ներքին մղումը, այլ տանում է ունեցածը կորցնելու նոր ու ավելի աղետալի հանգրվանի...


Հ.գ.- Այսօր երկրային կյանքից հեռացավ Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը...»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր