Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

20 նոյ 2020 10:00

Ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս. Փաշինյանն անելանելի վիճակում է հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին կառավարությունում կադրային կտրուկ փոփոխություններ են սպասվում։ Տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը՝ գոլորշի բաց թողնելու համար, որոշել է կառավարության 80 տոկոսը փոխել, որպեսզի հանրության մոտ սպասումների հույս արթնացնի եւ ցույց տա, որ սկսել է իրականացնել իր ճանապարհային քարտեզը։


Մեր տեղեկություններով, նա գործարք է առաջարկել «Իմ քայլը» խմբակցությանը՝ հրավիրել է իր մոտ եւ ասել՝ ի՞նչ տամ ձեզ, որ մնաք կողքիս, չմիանաք վարչապետի անվստահությունը պահանջողներին, չլքեք թիմը։


Պատգամավորներն ասել են՝ թույլ տուր մենք ձեւավորենք կառավարության կազմը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ հանձնաժողովները հիմա քննարկումների մեջ են, թե ում ներկայացնեն նախարարների թեկնածու։ Ըստ այդմ, ԱԺ առողջապահության հանձնաժողովը առողջապահության նախարարի թեկնածու է առաջարկել ԱԺ փորձագետ, գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանին, պաշտպանության հանձնաժողովը Պնախարարի համար` Անդրանիկ Քոչարյանին, իսկ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովը ԿԳՄՍ նախարար՝ Արեւիկ Անափիոսյանին։


Սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը հակված չէ նշանակել Անդրանիկ Քոչարյանին, Պնախարարի ամենահավանական թեկնածուն համարվում է Վաղարշակ Հարությունյանը։ Իսկ Արեւիկ Անափիոսյանը մեզ հետ զրույցում չհերքեց իր նախարար նշանակվելու լուրը, բայց ասաց՝ ես տեղյակ չեմ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր