Ադրբեջանում հուլիսի 1-ից թանկացել են . բարձրացել են բենզինի, դիզվառելիքի և հասարակական տրանսպորտի, մերոյի գները          Իսկ զուգահեռ իրականության մեջ խոսվում է Հայաստանի կողմից միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու մասին. Գեղամ Ստեփանյան       Եվրամիությանն ինտեգրվելու դեպքում ՀՀ գրեթե ողջ տնտեսությունը կկործանվի.Եվրամիությունը կսկսի արդեն իր պայմանները թելադրել Հայաստանին    

20 նոյ 2020 14:15

Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում. շահերի բախում ունի բոլորի հետ, նաև Չինաստանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս այցելել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն և ակնհայտորեն մատնանշել տարածաշրջանում իր հետաքրքրությունը։ Թեև ՄԱԿ-ը հուսով է, որ Կիպրոսի հակամարտությունը կկարգավորվի միասնական դաշնային պետության ստեղծման միջոցով, ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը, որը վայելում է Էրդողանի աջակցությունը, գտնում է, որ կղզու վրա պետք է գոյակցեն երկու անկախ պետություններ։


Քաղաքագետ, արևելագետ, «Մերձավոր Արևելքի ինստիտուտ» գիտական կենտրոնի հիմնադիր և նախագահ Եվգենի Սատանովսկիի կարծիքով՝ Թուրքիան նոր Օսմանյան կայսրություն է ստեղծում և դա ոչ մեկի համար այլևս գաղնիք չէ։


«Էրդողանը նոր Օսմանյան կայսրություն է կառուցում և այդ մասին խոսում է բացեիբաց։ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիան վերահսկում է 70-ական թվականներից և մտադիր է շարունակել վերահսկումը։ Էրդողանը երբեք չի թաքցրել Թուրքիան գերտերություն դարձնելու իր մտադրությունը և ակտիվորեն զբաղվում է այդ ուղղությամբ»,- հայտնել է նա։


Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան շահերի բախում ունի բոլորի հետ՝  և՛ Եվրոպայում, և՛ Ասիայում, և՛ Մերձավոր Արևելքում:


«Սինցզյան-Ույգուրյան շրջանում նա Չինաստանի հետ ևս շահերի բախում ունի։ Էրդողանը պարզապես այդպիսին է», — նշել է Սատանովսկին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր