Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 հուլ 2021 17:17

Էրդողանը խաչ քաշելով կիպրական բանակցությունների վրա փաստացի հայտարարեց Կիպրոսի մասնատման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ի ուշ երեկոյան ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության խորհրդարանում ելույթում հաստատել է Կիպրոսը երկու պետությունների մասնատելու ուղու մասին. հայտնում է Daily Sabah թերթը:

Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը շարունակում են իրենց գործողությունների դրական ծրագիրը ... Բայց Կրան-Մոնտանայի բանակցություններից դուրս եկած հունական կողմը (2017-ին) ցույց է տալիս, որ լուծում չի ցանկանում: Հունական կողմը ձևացնում է, որ հավանում է կղզում դաշնության ծրագիրը... Այնուամենայնիվ, մենք չենք պատրաստվում ևս 50 տարի ապրել առանց ճիշտ որոշման: Թուրքիան վճռականորեն պաշտպանում է թուրքական Կիպրոսի նախագահ (Էրսին) Թաթարի կողմից առաջարկված լուծումը, որը նախատեսում է կղզում «Երկու պետություն երկու ժողովուրդների համար» բանաձևը»:

Էրդողանը երկօրյա այցով Կիպրոսում է՝ 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարելիցի կապակցությամբ: Հյուսիսային Կիպրոսը պաշտոնապես ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից, որի զորքերը գտնվում են այդ տարածքում: Էրդողանի և թուրք քաղաքական գործիչների բացարձակ մեծամասնության առաջարկը՝ Կիպրոսը երկու պետությունների բաժանելը, կտրականապես չի համընկնում Եվրամիության, Կիպրոսի ու Հունաստանի տեսակետներին և Թուրքիայի ԵՄ  անդամակցության հիմնական խոչընդոտներից է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր