Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

20 նոյ 2020 18:06

Ինչո՞ւ է լռում Լեւոն Տեր-Պետրոսյանը. եթե խոսի, չի կարող չբացահայտել պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջին նխագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայցելով նրանց ներողամտությունը, հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, Նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ:
 
Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր