Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»          Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ»       Արցախցի Արսեն Բաղրյանին շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում    

24 նոյ 2020 10:17

Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են. վստահ են, որ հաշվեհարդար է լինելու.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել։

ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության մի շարք պետեր, միջին օղակի պաշտոնյաներ մտածում են օր առաջ համակարգից հեռանալու մասին՝ վստահ, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է Տոնոյանի կադրերի նկատմամբ հաշվեհարդարը, եւ պատերազմի նոր «մեղավորներ» կամ քավության նոխազներ են հանրությանը ներկայացնելու։

Ինչպես հայտնի է, Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետո բացահայտ, դրանից առաջ՝ թաքուն, Տոնոյանի դեմ արշավ էր սկսել՝ հասունացնելով նրա հրաժարականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր