2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

05 նոյ 2021 10:17

Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։

Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակեն, սակայն այդ բարեխոսումները դեռեւս արդյունք չեն տվել, եւ Ստեփան Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք եւս. ԱԱԾ-ն տարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել։ Երկար ժամանակ է, ինչ նրան զենքերը չեն վերադարձնում: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԱԾ-ն դրանք փորձաքննության է տվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր