Վեր լինել անձնականից և առաջնորդվել պետական շահով, դրանով է տարբերվում պետական գործիչը քաղաքական, կուսակցական գործչից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
Ու նորից նույն հարցը.
ինչու՞ ենք մենք պատմությունը զուտ կարդում, այլ ոչ վերլուծում ու դասեր քաղում...
կարելի է չէ՞, օրինակ, ուսումնասիրել, հասկանալ, վերջին 25 տարվա ընթացքում ո՞վքեր են կարողացել ամենաարդյունավետը բանակցել Ալիևների հետ, ովքե՞ր ունեն բանակցություններ վարելու չոր, միաժամանակ որոշակի ճկուն ոճ(ինչն այս պահին շատ անհրաժեշտ է), ու՞մից հարևան պետության դիկտատորն անձնական «мандраж» ունի, որի հաղթահարմանը նույնիսկ այս հաղթանակը չի օգնի...
Մտածենք։
Վերջապես, պատմական հողերը պահելու գերխնդիր կա, ինչն ենթադրում է վեր լինել անձնականից(առհասարակ ամեն ինչից) և առաջնորդվել պետական շահով։ Դրանով է նաև տարբերվում պետական գործիչը քաղաքական/ կուսակցական գործչից։
Ընդ որում, կարծում եմ, բանակցողին պետք չէ ինչ որ պաշտոն տալ։ Այլ օժտել բանակցելու համար անհրաժեշտ հատուկ լիազորություններով։
հ.գ. անկախ ամեն ինչից, արտահերթ ընտրությունները մնում են օրվա հրամայական