Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

25 նոյ 2020 10:00

ՊԵԿ-ի աշխատակիցների դժգոհությունը մեղմելու համար պարգեւավճարներ են տվելլ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական հիմնարկներում, ինչպես հայտնի է, պատերազմով պայմանավորված՝ որոշում էր կայացվել, որ այլեւս պարգեւավճարներ չեն ստանալու, դրանք ուղղվելու են բանակին, հիմնադրամներին։ Ավելին, աշխատակիցներին հանձնարարվել էր սոցիալական փաթեթների գումարները փոխանցել հիմնադրամին։


2 ամիս փաստացի չեն ստացել, սակայն այս ամիս աշխատողները դժգոհել են, որ այլեւս չեն կարող միայն աշխատավարձով աշխատել, ուստի դժգոհությունը մեղմելու համար պարգեւավճարներ են տվել։


Տեղեկություն կա, որ պարգեւավճարները բաժանում են հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներից, որոնք պետք է ուղղվեին Արցախի եւ բանակի կարիքներին։


Մասնավորապես, տեղեկացանք, որ ՊԵԿ-ում հոկտեմբեր ամսվա համար արդեն ստացել են պարգեւավճար, հիմնականում՝ ցածր եւ միջին օղակի աշխատակիցները, թեեւ հայտարարել էին, թե այլեւս չեն ստանալու եւ փոխանցել են հիմնադրամին։


ՊԵԿ-ի աշխատակիցներից մեզ հայտնեցին, որ իրենց հանձնարարվել է ՀԴՄ չխփելու համար տուգանել տնտեսվարողներին՝ խոստացել են այդ դեպքում պարգեւավճար տալ, բայց տեսուչները հիմնականում հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ գուցե զոհվածի հարազատների կազմակերպություն լինի, եւ իրենք վատ վիճակում հայտնվեն։ Ամեն դեպքում, աշխատակիցների դժգոհությունը մեղմելու համար որոշվել է պարգեւավճարները տալ, որ մտքներով չանցնի դուրս գալ փողոց։


ՊԵԿ-ից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունները․ «ՀՀ պետական բյուջեով ՀՀ ՊԵԿ-ի համար նախատեսված միջոցներից կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար ստացել են կատարած աշխատանքին համարժեք վարձատրություն՝ բացառությամբ ղեկավար անձնակազմի»։


«Համարժեք վարձատրությունը», իշխանությունների պատկերացմամբ, նաեւ պարգեւավճար է ենթադրում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր