Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

25 նոյ 2020 16:50

Արցախի նախագահը, իրական և հորինված դավաճանները

«Ես ուզում եմ երկու նախադասությամբ դիմել հայկական լրատվամիջոցներին, որոնք իմ հարյուր օրվա հաշվետվության ժամանակ պատվերով, վճարի դիմաց փորձել են մինչև պատերազմը սկսած օրը իմ անձի, իմ կերպարի նկատմամբ բացասական ֆոն ստեղծել: Որովհետև ես ամենաշատը կարևորում էի մեր անվտանգությունը, և  իմ ամբողջ գործունեությունը ուղղված է եղել մեր անվտանգության՝ օր առաջ բարձրացմանը: Կբացահայտեմ և պատվիրատուներին, և նպատակը՝ ինչու են այդպիսի վարքագիծ ընդունել: Ազգը կիմանա իրական դավաճաններին»,- հայ և միջազգային լրատվամիջոցների համար թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, տված ասուլիսում անակնկալ կերպով հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հետագա օրերին բոլորը փորձում էին հասկանալ, թե ի՞նչ իմաստ ուներ անձնական նեղվածությունը լրագրողներից կամ որևէ լրատվամիջոցից դարձնել քննարկման առարկա, այն էլ՝ պատերազմի ժամանակ, այն էլ՝ միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ:

Օրեր անց արդեն լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Արայիկ Հարությունյանը դավաճանության թեման զարգացրել է Խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ և սկանդալային հայտարարություններ արել։ Ասել է, որ հավաստի տեղեկություններ կան, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դավաճանների խումբ է աշխատել, և այդ շրջանակն է հրահրել պատերազմը, և պատերազմի դաշտում էլ փորձել են պարտություն ապահովել։

Հիշեցրել է պատերազմի չորրորդ օրը մամուլի ասուլիսում իր անակնկալ հայտարարությունը լրատվամիջոցների ու դավաճանների մասին, երբ «հաթաթա» տվեց, թե շուտով բացահայտելու է իր դեմ հոդվածների պատվիրատուներին և պատվեր կատարողներին՝ «իրական դավաճաններին»։  Ասել է նաև, թե հենց այդ «դավաճաններն» են իրենց պատվիրված հոդվածներով սասանել Արցախի անվտանգության հիմքերը։

Ըստ «Հրապարակի»՝ ներկաները պատմել են, որ Արցախի նախագահը խոսել է Փաշինյանի լեքսիկոնով և նմանությամբ։ Ասել է՝ «Ստեփանակերտի սրտում» նստած որոշ անձինք են զինվորներին ասել, թե իզուր են կռվում, Նիկոլը ծախել է հողերը, ակնհայտորեն նկատի ունենալով նախկին նախագահներին։ Ներկաները, սակայն, հակադարձել են նրան՝ չհամաձայնելով նրա ասածների հետ։

Ինչևէ… Արայիկ Հարությունյանը սպառնում էր հատ առ հատ բացահայտել իր դեմ գրող լրատվամիջոցներին ու նրանց պատվիրատուներին․ դրանից 40 օր հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանձնեց Արցախը կամ գլուխը կախ համաձայնեց Արցախը հանձնելուն:

Հիմա էլ, երբ ադրբեջանցիներն ու ռուսները, կամ երբեմն՝ միայն ադրբեջանցիները, սահմաններ են գծում, ու չկա որևէ պաշտոնատար հայ անձ՝ արցախցի կամ հայաստանցի, որ տեր լինի տեղահանվող ժողովրդին, ու վերջինս ստիպված է միայնակ կանգնել թշնամու դեմ ու խնդրել դուրս բերել իր ունեցվածքը կամ դրա մի մասը գոնե, Արցախի նախագահը Մոսկվա-Երևան գաղտնի այցեր է կատարում ու փակ հանդիպում ունենում «Իմ քայլի» հետ:

Վերադառնանք Արայիկ Հարությունյանի՝ հիշյալ ասուլիսում արված հայտարարությանը: Ինչո՞ւ չի հրապարակում խոստացած անուններն ու լրատվամիջոցների ցանկը։ Միգուցե գոնե հիմա ասի՝ ո՞րն էր իր այդ հայտարարության ու, մասնավորապես, հենց այդ օրը՝ օտարների աչքի առաջ դա անելու նպատակը: Եվ միգուցե շատերը հենց նրան հարցեր ունեն ուղղելու, թե ինչու տեղի ունեցավ այս ամենը, թե ովքեր են իրական դավաճանները։

Ի դեպ, այդ ասուլիսի ընթացքում Արայիկ Հարությունյանը շատ այլ հայտարարություններ էլ էր արել: Օրինակ, այն, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը:

«Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն»,- ասել էր Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտել էր նաև, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու այն սանձազերծած երկրի համար:

«Հետևանքները` հազարավոր կամ տասնյակ-հազարավոր զոհեր իրենց կողմից, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ: Տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել հնարավոր չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են: Հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդավոր դոլարները»,- նշել էր նախագահն ու հավելել, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը:

Իսկ թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր