Տեսանյութ.4-5 անգամ փակ համարով զանգել են, բայց չեն խոսում, մտածում եմ՝ կարող ա երեխաս ա. անհետ կորածի հայր

«Իմ որդու հետ զրուցել եմ սեպտեմբերի 29-ին, զանգահարել է տղաս Ջեբրաիլից, հետո գնացել են Հադրութ, ամսի 8-ին նկարվել է ընկերոջ հետ, հետո ընկերը վիրավորվել է, ամսի 8-ից լուր չկա։
Գիշերը 4-5 անգամ զանգում են, չեն խոսում։ Մտածում եմ՝ երեխես է, վախից չի խոսում։ Պետք է գնամ ոստիկանություն դիմեմ։ Ինչքան հնարավոր տեղ կա գնացել եմ որդուս փնտրելու՝ Հոկտեմբերյան, Մարտունի, դիահերձարաններ էլ եմ գնացել։ Որտեղ ինչ ասում են ՝ գնում ենք։ Թեժ գիծ եմ զանգում, անուն-ազգանունը ասում եմ, ասում են՝ չկա նման մարդ։ Տեսնենք, գուցե Կարմիր խաչը օգնի երեխեքին հանեն», -պատմեց քաղաքացին։