Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 նոյ 2020 16:42

Հայաստանի կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի գերիների և անհետ կորածներ հարցերով, իր պարտականությունն է

«Ադրբեջանն ակնհայտորեն և արհեստականորեն ձգձգում է գերիների և անհետ կորածների վերադարձի պրոցեսը: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրա, այս պրոցեսին զուգահեռ՝ նրանց կողմից շարունակվում են խոշտանգումները, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը՝ ակնհայտորեն օգտագործելով էմոցիոնալ ֆոնը, ինչը դատապարտելի երևույթ է գերեվարվածների, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն, հասարակական համերաշխությունը խաթարելուն ուղղված դիտավորյալ գործողությունների հատկանիշներ ունեն։

«Սա ադրբեջանական կազմակերպված ցեղասպան քաղաքականության մաս է, դիտարկում եմ ատելության կազմակերպված քարոզի շրջանակում: Այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, առանձին դեպքերում կան մարդկության  դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներ։ Սա կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականության մաս է»,- նշեց Ա. Թաթոյանը։

ՄԻՊ-ը հրատապ կոչով դիմել է միջազգային հանրությանը,  տրամադրելու է նաև իրենց մոտ գտնվող տեսանյութեր, ապացույցներ։ Ա. Թաթոյանն ասաց, որ առաջին անգամ չեն դիմում, հերթական փուլն է։

«Թիրախային, հրատապության բարձր աստիճան ունեցող դիմում է՝ ապացույցներով հիմնավորված»,- ընդգծեց նա։

Թաթոյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ՄԻՊ-ը չունի ուղիղ  պատասխանատվություն և պաշտպանի խնդիրը չէ, իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում քաղաքական իշխանությունների հետ։

«Մենք աջակցում ենք, նպաստում ենք պրոցեսին, խթանում, անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի նպաստենք գործընթացին։

Հայաստանի կառավարությունն իր համապատասխան մարմիններով  պետք է զբաղվի գերիների և անհետ կորածներ հարցերով, ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է։ Կան աջակցող մարմիններ, օրինակ ՄԻՊ-ը, այլ  կազմակերպություններ։ Կարևոր է ճիշտ աշխատենք։ Գերիների վերադարձի պրոցեսը սիրում  է խիստ պրոֆեսիոնալ աշխատանք»,- ասաց Ա. Թաթոյանը։

Հարցին՝  երեկ ԱԺ-ում պատգամավորներն ասացին, որ Ադրբեջանում քայլերթի ժամանակ հանելու են  նաև հայ ռազմագերիներին, Ա. Թաթոյանն ասաց, որ ճշգրիտ տեղեկություն չունի՝ կեղծ, թե ճիշտ ինֆորմացիա է, պետք է միջազգային այլ կառույցների հետ քննարկեն, հասկանա։

«Որևէ միջազգային պահանջի, մարդկային որևէ երևակայութան մեջ չտեղավորվող արարքի մասին է խոսքը, դատապարտելի, մարդու իրավունքների պահանջները խախտող արարք է։ 
Կարծում եմ՝ մեր պատկան մարմիններն ինչ-որ միջոցներ ձեռնարկում են»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր