Անթույլատրելի է հանրությանն անորոշության մեջ պահելը, ասեք ողջ ճշմարտությունը սահմանների մասին

«Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։ Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է»,- գրել է Թաթոյանը։
Նա անթույլատրելի է համարում հանրությանն անորոշության մեջ պահելը։ Նրա կարծիքով՝ այսկերպ հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների համար տագնապային վիճակներ են ստեղծվում ու այդ ամենով խաթարվում է նրանց հոգեկան անձեռնմխելիությունը։ Պաշտպանն ընդգծում է՝ չի կարելի մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
«Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»,- եզրափակում է Հայաստանի ՄԻՊ-ը։