Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 դեկ 2020 09:59

Անթույլատրելի ճանապարհ. Ինչ նպատակով է կառուցվելու Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ Նախիջևանի հետ տրանսպորտային միջանցք կառուցելու մտադրության մասին լայն արձագանք է գտել Հայաստանի փորձագիտական շրջանակներում:

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անթույլատրելի է համարում աշխարհաքաղաքական նպատակներով ճանապարհների կառուցումը՝ նկատի ունենալով, որ այդ ճանապարհը կառուցվում է ոչ այնքան Ադրբեջանը Նախիջևանի հետ միացնելու, այլ Թուրքիան Ադրբեջանի, նաև Կասպից ծովով Կենտրոնական Ասիայի երկրներին կապելու համար:

Իսկ իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Հայաստանը, Իրանի հետ համագործակցելով, պետք է թույլ չտա այդ ճանապարհի կառուցումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր