Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

03 դեկ 2020 10:23

Արարատ Միրզոյանն ասել է, որ ինքը Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու համար:


Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին իմքայլականների և Արարատ Միրզոյանի միջև կայացած հանդիպման ժամանակ խմբակցության պատգամավորները նախ փորձել են Միրզոյանից հետաքրքրվել նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթի մասին, թե ինչու իրենց տեղյակ չեն պահել, ինչու են անակնկալ նման փաստաթուղթ ստորագրել:


Միրզոյանը պատգամավորներին ասել է, որ ուղղակի ժամանակ չեն ունեցել հանդիպման հրավիրել ու իրականության մասին խոսել, որոշումը կայացվել է հապշտապ, ինչի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի տարածքների վերաբերյալ նման համաձայնագիր է ստորագրել: Արարատ Միրզոյանից պատգամավորները հետաքրքրվել են՝ ինչ է կարծում, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի արդյոք։


Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու, քանի որ իրեն վարչապետի զինվորն է համարում, որը պարտավոր է ցանկացած պարագայում հրամանատարի կողքին կանգնել»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր