Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տալիս գրավել Լելե Թեփեն. չասեմ՝ որքան կորուստ ունեցանք, և այդտեղից զորքը սկսեց մեծ թափով նահանջել

«Պատերազմը սկսվեց նրանից, երբ թշնամի երկիրդ տեսավ, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու, երբ տեսնում են, որ քայքայված են պետությանդ բոլոր սյուները: Թշնամիդ պարտության խարանից հետո պատեհ առիթ էր ման գալիս, որ կարողանա կատարել 25-30 տարվա ծրագիրը»,- ասաց նա:
Աշոտ Մինասյանի կարծիքով՝ պատերազմը նաև սկսվեց այն պատճառով, որ Փաշինյանը պետության ղեկավար պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները:
«Ինչ վերաբերում է պարտությանը, կասեմ հետևյալը՝ երբ հրամանատարական կետերից հանում են քո գեներալիտետին, ովքեր կռել էին 2 հաղթանակ, հեռացվում են պաշտոններից և ասպարեզ են բերում մարդկանց, ովքեր չգիտեին՝ ինչ է պատերազմը կամ աճել էին ինչ-որ շտաբներում, տաքուկ անկյուններում, դարձել էին բարձր զինվորական պաշտոնյաներ: Բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին»,- նշեց նա:
«Սիսական» ջոկատի հրամանատարը, որը մարտական գործողություններ ժամանակ եղել է հարավային և հարավ-արևելյան հատվածներում, պատմեց, թե ինչի հետևանքով հայկական զորքերի նահանջը սկսվեց:
«Գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը, ոչ սթափ վիճակում գտնվելով, գուցե հարբած, ինչպիսին ինքը լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով: Իր նպատակն էր ներկայացնել ժողովրդին, որ դուք տվեցիք Լելե Թեփեն, ես ազատագրել եմ այն: Եվ այդ չկայացած գեներալիտետն ընդունում է այդ փաստը որպես իրողություն և հրաման, անցնում են հարձակման, հասնում են մինչև Ստանցիա – Կենդ-Հորադիզ խաչմերուկ: Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք թողել թշնամուն, չներկայացնեմ՝ ինչքան զոհ ենք տվել այդտեղ: Եվ զորքը սկսում է ահավոր մեծ թափով նահանջել: Չգիտեմ՝ դա նահանջ ասեմ, թե փախուստ»,- նշեց նա:
Աշոտ Մինասյանի խոսքով՝ զինվորը հստակ կատարել է իր աշխատանքը, չի պարտվել այս պատերազմում: Ըստ նրա՝ պարտվել են պետության ղեկավարը և նրա նշանակած հրամանատարները:
«Նույն փախնող զորքի հրամանատարին հանում են իր աշխատանքից՝ Սիսիանի գնդի հրամանատարի մասին է խոսքը, և նշանակում են Նուբարաշենի գնդի հրամանատար: Ես մտածում եմ հետևյալը՝ սա պայմանավորված պարտության տանելու իրավիճակ էր, և խուճապ սարքողներին իրենք հետո սկսեցին կա՛մ տեղավորել տարբեր պաշտոնների, կա՛մ հանելով աշխատանքից՝ փորձեցին մաքրել տվյալ անձանց: Սա դավաճանություն է, և հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Այս ամբողջը եղել է դավաճանություն, սա մտածված քայլ է եղել»,- ասաց նա: