Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

07 դեկ 2020 16:05

Ով քննադատի իշխանություններին, կպատժվի. ստալինյան այս մեթոդով լռեցրեց բոլորին...կետ առ կետ գծած էր, իրենք իրեց դավադիր ծրագրի այդ գծից չշեղվեցին

«Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը գործող իշխանությունների հրաժարականի պահանջով հացադուլ է հայտարարել։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հայտնեց՝ պետք է համախմբում լինի մի գաղափարի շուրջ, որ ներկա իշխանությունները, որոնք տապալել են ՀՀ պետականությունն ու անկախությունը, ինչպես նաև ոչնչացրել են ունեցած հաղթանակները, օր առաջ պետք է հեռացվեն։

«Նրանք վախենում են հեռանալ իշխանությունից, բայց ամեն օրը, որ նրանք մնում են իշխանության, դավադիր ծրագրի ինչ-որ մի կետ իրականացնելու համար է։ Դա շատ վտանգավոր է մեր երկրի, մեր ազգի, մեր անկախության և պետականության համար»,- նշեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, ներկայիս իշխանությունները շարունակում են հասարակությանը մանիպուլյացիաների ենթարկել, ինչպես անում էին իրենց իշխանության գալու ժամանակ, երբ օգտվում էին վիրտուալ գործիքակազմից՝ սուտ, մանիպուլյացիա։

«Առայժմ իրենց մոտ ստացվում է սուտը որպես իրականություն ներկայացնելը։ Նրանց ստերն ամեն անգամ փաստերով հերքելու ձևով մենք կարող ենք ինչ-որ կերպ մարդկանց արթնացնել հիպնոսացումից։ Պետք է մարդկանց արթնացնել հիպնոսացումից, որ իրենք հասկանան՝ ինչ վտանգ է սպառնում իրենց։ Հենց այն մարդկանց համար, որոնք հավատում են իշխանություններին, գուցե ցավալի է արթնանալն ու իրականությունն ընդունելը։ Մեզ մոտ, ցավոք սրտի, կռապաշտությունը վերադարձել է, Նիկոլին կուռք են սարքում։ Հետո այդ կուռքից հրաժարվելն արդեն ցավալի է։ Ուղղակի պետք է քաջություն ունենալ և ընդունել, որ հանուն հայրենիքի, հանուն ազգի պետք է կռապաշտությունից հրաժարվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ իշխանություններն արդարանում են, թե իբր նախկիններն են եկել այդ՝ հողերը հանձնելու համաձայնությանը, իսկ ներկաներն ուղղակի իրագործել են արդեն եղած որոշումը, Արշակ Զաքարյանն արձագանքեց՝ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ-ն հայտարարել էր, որ այս իշխանությունները եկել են պատերազմով հողերը հանձնելու։

«Դա մեր կարծիքն էր, որի հիմքում փաստն էր, թե ովքեր են այս իշխանություններին բերել։ Այդ ժամանակից սկսած Նիկոլ Փաշինյանն իր մանիպուլյատիվ բոլոր գործիքներն օգտագործեց, որպեսզի հասարակությանը մոլորեցնի։ Եթե հիշում եք, անգամ պատերազմի առաջին օրերին օրենք ընդունեցին, որ ով քննադատի իշխանություններին, կպատժվի. դա ստալինյան մեթոդ է։ Դա իրենց դավադիր ծրագրի իրականացման համար էր։ Այդ օրենքը շատերի վրա ազդեց։ Երբ դու պատերազմի դաշտում ես, և գիտես, որ ինչ-որ բանով կարող ես օգուտ տալ, որոշում ես լռել, քանի որ իրականությունն ասելու կամ քննադատելու համար քեզ կարող են տանել ինչ-որ բանտախուց։ Դու տեսնում ես, որ ժողովրդին խաբում են, բայց գիտես, որ ճշմարտությունն ասելով կձերբակալվես։ Այս ամենը մանրամասն, կետ առ կետ գծած էր, և իրենք իրեց դավադիր ծրագրի այդ գծից չշեղվեցին»,- ընդգծեց նա։

Արշակ Զաքարյանը  հայտնեց, որ իշխանություններին քննադատելու համար իրեն դավաճան էին հռչակել, անգամ տեղեկություններ էին տարածել, թե ինքը Ալիևի կողքին է, հանդիպել է նրան։

«Մարդիկ զանգում էին ինձ, հարցնում՝ թե ինձ չե՞ն բռնել, կամ ես արդյո՞ք Ալիևի կողքին չեմ։ Մարդկանց ուղեղներն այդքան լվացել էին, թե ես դավաճան եմ։ Բա որ դավաճան էի, արդեն հինգ օր Կառավարության դիմաց նստած եմ, ինչո՞ւ չեն բռնում»,- ներկայացրեց նա։

Ըստ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավարի, այս իշխանություններն արեցին այն, ինչ Ալիևն անգամ ամենավառ երազում չէր կարող պատկերացնել.

«Հիմա տեսեք՝ ոնց են թուրքերը նվաստացնում մեզ, տեսեք՝ հյուրանոցների աստիճաններին ոնց են մեր դրոշը դրել՝ որպես ոտնաշոր, տեսեք՝ ինչպես են իրենց պահում ՀՀ սահմանամերձ գյուղերում։ Եվ պատկերացրեք, որ Ալիևը երբևէ չէր կարող երազած լինել, որ այս ձևով կարող է մեզ ոչնչացնել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր