Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

08 դեկ 2020 16:35

Ոստիկանները ծեծել են ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին. թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում ոստիկանները ծեծել են և բռնություն գործադրել Արարատի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված  ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին: Yerkir.am-ին տեղեկացրել է  Գերասիմ Վարդանյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Արտաշատի բաժնում:

«Բաժին բերման ենթարկելուց  հետո ոստիկաններով թափվեցին վրաս և սկսեցին հարվածել: Ես, իհարկե, հնարավորության սահմաններում թույլ չտվեցի, որ Նիկոլի ռեժիմին ծառայող այդ թափթփուկները հագուրդ տան իրենց մոլուցքին, այդուհանդերձ, փաստ է, որ գահավիժող ռեժիմն ամեն գնով ուզում է գոնե մի քանի ժամով երկարացնել իր կյանքը, որը թույլ չենք տալու»,- պատմել է նա:

Գերասիմ Վարդանյանը նաև նշել է, որ, չնայած իրեն հարվածող ոստիկանների տմարդի պահվածքին, այդուհանդերձ, հայտնվել են նաև իրենց արժանապատիվ պահող ոստիկաններ և հանդարտեցրել  իրավիճակը:

«Մարզպետ Գարիկն ու ինձ հարվածող ոստիկան կոչեցյալները պատասխան են տալու: Այս ամենը վերջանալուց հետո՝ թող դրանք մտածեն, թե ոնց են այս մարզում ապրելու, ոնց են ինձ նայելու և ինձ հանդիպելուց ուր են փախչելու»,- հավելել է Գ. Վարդանյանը:

Արարատի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների հետ վեճի էին բռնվել մի խումբ քաղաքացիներ։ «Մարզպետի խունտան է»,-տեղեկացրել էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Խոչընդոտողների մեջ  նրանք նկատել են նաև Արարատի մարզպետի օգնականին և ասել, որ նրանք սադրիչներ են։

Ակցիայի մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ են արել չտրվել Փաշինյանի կազմակերպած սադրանքներին։ Ոստիկանները սկսել են  բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, որոնց թվում եղել նաև ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր