Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

09 դեկ 2020 11:57

Հաջորդ ապակայունացումը կլինի.Եթե Չինաստանը ցանկանում է կանխել, կամ ժամանակ ձգել, ապա պետք է աջակցի Հայաստանին , ուժեղացնի Սյունիքը

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդ ապակայունացումը կլինի Միջին Ասիայում կամ Ղազախստանում, դրանով Թուրքիան դուրս կգա Չինաստանի հետ սահման ու կակտիվացնի 30-35մլն թվաքանակի հասնող ույգուրներին, ովքեր թուրքախոս են: Թուրքիան ստանձնել է 1941թ.-ի ֆաշիստական Գերմանիայի դերը, այն է` ստեղծել պատերազմի օջախներ, որի նպատակն ավելի վեր կանգնած տրանսազգային միավորների համաշխարհային պլանները կյանքի կոչելն է: Առավել հավանական է կապիտալիստական հասարակարգը փրկելու ձգտումը, իսկ կապիտալիստական աշխարհին ջրի վրա մնալու համար պետք են ճգնաժամեր 30-40 տարին մեկ ինտերվալով: Այս ամենի ավարտից հետո Թուրքիան ամենայն հավանականության կմասնատվի:
Եթե Չինաստանը ցանկանում է կանխել, կամ ժամանակ ձգել, ապա ամեն կերպ պետք է աջակցի Հայաստանին, ուժեղացնի Սյունիքը ու ինչ որ կերպ Մեղրիով անցնող թուրք-ադրբեջանական միջանցքըձ որով անցնելու են Միջին Ասիա գնացող հիմնական ուժերը: Հատկանշական է նաև, որ Չինաստանի նախագահը Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկին դիմեց իր բանակին ու կոչ արեց պատրաստվել պատերազմի:
Կանխատեսումներս ցավոք մինչ այս իրականություն են դարձել, այդ թվում նաև վերջին պատերազմը: Իրադարձություններին պետք է կարողանալ նայել վերևից ու ոչ ստանդարտ դատել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր