Բшխվել են «Toyota Camry»-ն և «Mercedes»-ը, վերջինը վրшերթի է ենթարկել հետիոտնին և բшխվել «Mitsubishi»-ին          Դեկտեմբերի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Փոփոխություններ՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում    

11 դեկ 2020 11:15

Տեսանյութ.Հատուկ նրանց համար, ովքեր չեն տեսնում,թե իրենց կուռքին ինչպես են նսեմացնում և ծաղրում Ադրբեջանում և Թուրքիայում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ադրբեջանցիները շարունակում են ծաղրել ազգադավ Նիկոլին

Ադրբեջանում շարունակում են ծաղրուծանակի և հեգնանքի ենթարկել Հայաստանի վարչապետի աթոռում ցեմենտված Նիկոլին... Իլհամը և նրան սպասարկողներն ամեն օր հիշեցնում են, որ Նիկոլ Անհողը կապիտուլյանտ է և ծնկի է իջել թուրքի առաջ...

Սույն անպատկառն իրեն թույլ էր տալիս ԱԺ ամբիոնից բարբաջել, թե ազերիները Հայաստանի նախկին ղեկավարներին էլ են ծաղրել՝ մոռանալով, որ նախկիններից ոչ մեկը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ չի ստորագրել և չի նվաստացրել հայությանը...

Սա հատուկ եմ տեղադրում, որ նիկոլաֆիլ ժեխերն ու ժեխուհիները, քաղաքականապես անգրագետ նիկոլապաշտները և իշխանամոլները, ովքեր իրենց «ջայլամի» տեղ դրած փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է՝ «չնկատելով», թե իրենց կուռքին ինչպես են նսեմացնում և ծաղրում Ադրբեջանում և Թուրքիայում... Ու սա պետք է մեր երկիրը ներկայացնի դրսում...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր