Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 դեկ 2020 12:53

Ադրբեջանի՝ «տարածքային ամբողջականության վերականգնման» շնորհավորանքը 2 բան կարող է նշանակել.Մոսկվան արդեն զգում է Էրդողանի ու Ալիևի «շքերթային ապտակը»

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի կողմից Ադրբեջանին սիրաշահելու ու Ադրբեջանի "տարածքային ամբողջականության վերականգնման" կապակցությամբ շնորհավորանքը երկու բան կարող է նշանակել. 1. Թեհրանը համարում է, որ դրա վերականգնումն ավարտված է 7 շրջանի "վերադարձով" , 2. Թեհրանը գիտակցում է, որ հաջորդ մոտակա պատերազմն իր դեմ է ու փորձում է սիրաշահել Բաքվին։
Իսկ "հաղթանակի շքահանդեսում" Ալիևի կողքին միայն Էրդողանի լինելը, նրանց համատեղ հոխորտանքը "կողք կողքի նորանոր հաջողություններ արձանագրելու տարածաշրջանում" լավագույնս ցույց է տալիս, որ իրենց "հաղթանակի" հարցում նրանք չեն տեսնում ոչ Իրանին, ոչ Ռուսաստանին։ Պատահական չէ, որ Ալիևին ու Էրդողանին ամենաառաջինը արձագանքել է Մոսկվան' վտանգ զգալով նոյեմբեր 10-ի իր "ձեռքբերումը" վտանգելու ուղղությամբ... Դա հաստատապես չի եղել նրա համար, որ Ալիեւը խոսել է Երևանից, Սեվանից ու Զանգեզուրից։ Ալիևն առաջին անգամ չէ, որ տալիս է այդ անունները։ Մարիա Զախարովան հենց ուղիղ ակնարկել է նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, իսկ Մոսկվան արդեն զգում է Էրդողանի ու Ալիևի "շքերթային ապտակը":

Մեծ հավանականությամբ ու նման միտումների դեպքում Մոսկվան կցանկանա առնվազն թույլ ապտակել Բաքվին այդ երախտամոռության համար, մանավանդ որ ինքը մեծ դերակատարում ունեցավ Շուշիի գործարքը ավարտին հասցնելու գործում... Ու սա հաջորդեց նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողքը Մոսկվան պետք է որ ուզեր, որ Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեր տարածաշրջանից Թուրքիայի դուրս բերման մասին... Դա Երևանի հայտարարությունը չէր, այլ Երևանի շուրթերով արված հայտարարություն էր։ Դրա համար էլ Բաքվում ֆաշիստական դուետին պատասխանում է Մոսկվան, բայց ոչ Երևանը։
Վտանգավոր, բայց հետաքրքիր զարգացումներ են սպասվում ու մենք պետք է շատ արագ հասկանանք ապագա զարգացումների դիպաշարերը։ Մենք սուգն արժանապատվորեն կրելու հետ միասին սթափ մտածելու ու մեջքն ուղղելու կարիքն ունենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր