Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

24 նոյ 2022 11:04

Պատրաստ չեմ ստորագրել այդ փաստաթղթերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի նախագիծը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։


Փաշինյանը կարևորել է կազմակերպության կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը։


«Քաղաքական գնահատականն անհրաժեշտ է նախևառաջ բարոյական տեսանկյունից, քանի որ դա պետք է լինի դաշնակցային հարաբերությունների տրամաբանական դրսևորում։ Իհարկե, դա կարեւոր է նաեւ մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման տեսանկյունից, բայց այդ ձգտումն ինքնին չի նշանակում ռազմական միջամտություն», - ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկում է ՀԱՊԿ ՀԱԽ որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական-դիվանագիտական աշխատանքի իրականացումը, որն ուղղված է 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը ելման դիրքեր։


«Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն մասին, որ պահպանվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիայի վտանգը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիևիչ Զասը զեկուցել է ս.թ. հոկտեմբերի 28-ին կայացած ՍԱԽ-ի արտահերթ նիստում։ Այս պայմաններում իրավիճակի հստակ քաղաքական գնահատականի բացակայությունը և վերոնշյալ որոշումը չընդունելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի դաշնակցային պարտավորություններից հրաժարվելը, այլև Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել որպես կանաչ լույս ՀԱՊԿ-ի կողմից՝ Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», - հայտարարել է ՀՀ վարչապետը։


Նա նշել է, որ դա հակասում է ոչ միայն տառին, այլեւ ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի ոգուն ու իմաստին։


«Ուստի, ելնելով դրանից, հարգելի գործընկերներ, այս պահին ես կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավարար չափով լրամշակված չէ, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այդ փաստաթղթերը», - ասել է ՀՀ վարչապետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր