Սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, եղանակն առաջիկա օրերին          Ապրիլի 3-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 մայիս 2021 15:24

Իրանին անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան, մեր և Իրանի շահերը համընկնում են

ճեպազրույցի ժամանակ  արևելագետ Վարդան Ոսկանյանը ասաց, որ իրանցիները մշտապես հանդես են եկել տարածքային ամբողջականության առաջնայնույթյան օգտին՝ հաշվի առնելով առաջին հերթին Իրանի շահերը, քանի որ կան ուժեր. որոնք փորձում են այդ երկրում խթանել անջատողական գործողությունները։


«Այդ տարածքային ամբողջականության հանգամանքը, որը, մեզ համար տհաճ էր, երբ խոսքը գնում էր «Ադրբեջանական հանրապետություն» հորջորջվող արհեստածին կազմակերպության մասին, ցավալիորեն արդեն դարձել է հաճելի, քանի որ սկսել է խոսք գնալ ՀՀ տարածքային ամբողջականության մասին»,- հայտնեց բանախոսը և հավելեց. «Ադրբեջանի հանրապետության «տարածքային ամբողջականության» խնդրից հասել ենք ՀՀ իրական տարածքային ամբողջականության խնդրին, տես՛եք, թե որտեղից որտեղ ենք հասել, սա է լավագույն ցուցիչը, թե ինչ է բերել հայ ժողովրդի գլխին գործող վարչախումբը»։


Նրա խոսքով, իրանական կողմը գիտակցում է, որ այս պատերազմում ինքը եթե ակնհայտ չի պարտվել, ապա չշահած կողմ է և ակտիվացել է քաղաքականությունը Հարավային Կովկասում, քանի որ նրանց անհրաժեշտ է հնարավորինս ուժեղ Հայաստան։


Վարդան Ոսկանյանը գննում է, որ Հայաստանի ապագայի իշխանությունների և Իրանի շահերը համընկնում են և պետք է շարունակեն այդ ուղղությամբ աշխատել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր