Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել․ մեծ հարցականի տակ է Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը. «Հրապարակ»

Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաև Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։ Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։ Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են և Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին։
Ըստ որոշ լուրերի, մի քանի օր առաջ հրապարակված հեռախոսային խոսակցությունը, որտեղ Հարությունյանը բողոքում էր, որ 10 օր է՝ խնդրում է զորք ուղարկել, Փաշինյանը չի ուղարկում, Արցախի նախագահի գիտությամբ է տարածվել, որ իրեն ուղղված դժգոհությունների ալիքը մեղմվի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: