Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 դեկ 2020 14:20

Կապանի օդանավակայանի հարակից տարածքներն անցնելու են Ադրբեջանին. Քաղաքացիները փակել են Կապան տանող ճանապարհը. Փաստինֆո

Սյունիքի մարզում իրավիճակը լարված է։ Սյունեցիներին տեղեկացրել են, որ ուրբաթ մինչեւ ժամը 17։00-ն պետք է նահանջեն Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ հերթապահում են կամավորականները։ ՀՀ ՊՆ-ից տրված հրամանով՝ նահանջի արդյունքում վտանգվելու է Կապանի օդանավակայանը, թշնամու տիրապետության տակ է հայտնվելու Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատված։


Անվտանգության երաշխիքների հարցով՝ քաղաքացիները մեքենաներով կանգնել են դեպի Կապան տանող ճանապարհի երթևեկելի հատվածում՝ փակելով Կապանի մատույցներում միջպետական ճանապարհը եւ բողոքում են իշխանությունների անգործությունից։ Հավաքվել են մեծ թվով բնակիչներ, նրանց թվում են նաև զինվորական հագուստով քաղաքացիներ, կամավորներ։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են կարգավորել ճանապարհային երթևեկությունը։ Քաղաքացիները, սակայն նշում են, որ խաղաղ ակցիա են իրականացնում՝ հավելելով, որ հող չուեն թուրքերին տալու։


«90-ականներին Կապանը մաքրվեց ազերիկներից՝ մինչև Ջեբրայիլ։ Ըստ տեղեկությունների, նրանք պետք է գան և բնակվեն այստեղ։ Հարևանությամբ օդանավակայանն է, ո՞նց եք պատկերացնում նրանք մոտակայքում ապրեն, մենք մեր օդանավակայանը շահագործենք ու գումարած մայրուղին, որ կապում է մայրաքաղաքի հետ։ 300 մետր հեռավորության վրա պետք է լինեն՝ մեր հարևանությամբ։ Մեր պահանջն է, որպեսզի պատկան մարմինները գան՝ հասկանանք մենք ունե՞նք արդյոք տարբերակ սա չտալու՝ վերջապես մեր տղաները խրամատներում այդքան պահում են հայ-ադրբեջանական սահմանը»։


Ակցիային մասնակցում են նաև 90-ականների պատերազմի մասնակիցները՝ մեծ ցավով են նայում այն տարածքներին, որոնք տրվելու է ադրբեջանցիներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր