«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

17 դեկ 2020 16:49

Կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին․ԼՂ կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, պետք է ֆիքսվի ստատուս քվոն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսում պատասխանել է Արցախի վերաբերյալ հնչած հարցերին։ Խոսելով հրադադարի մասին՝ Պուտինն ասել է, որ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին։
Ասուլիսի շրջանակում Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ընդգծելով, որ
իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել: Լարվածությունը, նրա խոսքով, տևում էր երկար տարիներ:


Նախագահը կասկած է հայտնել առ այն, որ հակամարտությունը բռնկվել է արտաքին միջամտության պատճառով:


«Մոսկվայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հետևյալն է՝ կարգավորում է առանց արյունահեղության»,-բացատրել է Պուտինը:


«Երկար տարիներ Ռուսաստանը ելնում էր այն նախադրյալից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները: Բացի այդ, ստատուս քվոն պետք է ամրագրվի տարածաշրջանում:


Խոսելով հակամարտության մեջ Թուրքիայի դերի մասին, Պուտինը նշել է․ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է «Ադրբեջանի արդար գործի» պաշտպանության վրա: Անկարան պնդում էր վերադարձնել տարածքները Բաքվին»,-ավելացրել է ՌԴ նախագահը։


Ռուս առաջնորդը, հղում անելով այն փաստին, որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, ասել է, թե «միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղն Ադրբեջան է»։


«Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը, միջազգային իրավունքի տեսանկյունից, դրանք ադրբեջանական տարածքներ են»,- ասել է Պուտինը:


Անդրադառնալով հակամարտության պատմությանը, ՌԴ նախագահը նշել է, որ հայերն առաջին արցախյան պատերազմի ժամանակ զենք էին վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար։


Միևնույն ժամանակ, խոսելովց առկա իրավիճակից և Հադրութի շրջանում տեղի ունեցած վերջին սրացումից, Պուտինը հույս է հայտնել, որ դա եզակի դեպք կլինի և ասել է, որ կողմերը պետք է կանգ առնեն նոյեմբերի 10-ի դրությամբ առկա դիրքերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր