Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած          Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում       Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 դեկ 2020 13:31

Փաշինյանը հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»

Past.am-ը գրում է.

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նախօրեին հարցազրույցում հաստատեց, որ իր պաշտոնավարության ընթացքում եղել են դեպքեր, երբ ինքը հրաժարվել է կատարել վարչապետի հանձնարարականները:

Ըստ մեր հավաստի աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը այդպիսի մի հրահանգ տվել է գնդապետ Համբարձումյանին Մայր Աթոռի դիվանապետի Արշակ Սրբազանի վերաբերյալ, որը Համբարձումյանը չի կատարել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը բառացի հրահանգել է՝ հոգևորականին «գցել պադվալը, գլուխը ջարդել, որ խրատվի»: Համբարձումյանը վարչապետին ասել է, որ չի կարող հրահանգ տալ հոգևորականի վրա ձեռք բարձրացնել, որից հետո առաջարկել է դիմում գրել, դուրս գալ, որը բավարարվել է։

Հիշեցնենք, որ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը բազմիցս սուր քննադատական խոսքով էր հանդես գալիս իր կոչերում և հարցազրույցներում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր