ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ          Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակի բանակի թվաքանակը մեծացվում է ՝ ավելացվում է «կոմանդոսների» ստորաբաժանում       Ընկերներ ընտրելիս կարեւոր է մարդու հոտը. իսրայելցի գիտնականներ    

22 դեկ 2020 10:36

Զորահավաքային զորակոչը չեղյալ է համարվել. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երկար ժամանակ ահազանգեր էր ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների` իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն պատերազմն ավարտվել է:

Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ, փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրենց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մեզ պատասխանել է. «Դեկտեմբերի 22-ից մինչև 24-ը ՀՀ-ում նախատեսված էր զորահավաքային զորակոչ, սակայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով նշված միջոցառումը համարվել է չեղյալ և իմ կողմից դեկտեմբերի 19-ին ցուցում է տրվել բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պահեստազորում հաշվառված քաղաքացիներին չծանուցել և չիրականացնել զորահավաքային զորակոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր