Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

22 դեկ 2020 14:55

Բանակ և ոստիկանություն,անցեք մեր կողմը, այսօր եւեթ կլուծենք նրա հարցը

Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի. Ես պատրաստվեցի, գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարեւորը, դրա ժամանակը կգա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:


«Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում եւ առաջ գնալը: Մինչեւ այսօր ես ամաչում էի, որ մինչեւ հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության, ինքս ինձ համար: Ես պատասխնատվություն էի զգում, որ պարտությունից հետո նույն գիշերը չշպրտեցինք դուրս այդ մարդուն: Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, բայց մենք մի հասարակություն էինք: Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է: Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք: ԿԿառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք:
Մի մտածեք, թե որեւէ կառավարություն կնռուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, որը այստեղ կանգնած է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:


Նա դիմեց հեռուստացույցների ու հեռախոսների առջեւ նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում կարեւոր չի: Հիմա մեր բոլորի պագայի հարցն է լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որ գնան փրկեն Հայաստանը: Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտրարությամբ միացեք մեր ժողովրդին:


Ես կոչ եմ անում ոստիկանությանը, անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարեւոր է, դուք ձեզ կարդարացնեք դրանով:


Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մեր կողմ,ը այսօր կլուծենք հարցը: Հայաստանը մենք ենք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր