Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

23 դեկ 2020 10:56

Մոտ 50 մլն դրամ պարգեւավճար այս սուղ պայմաններում.Էկոնոմիկայի նախարարությունը իրենց չի զրկում բաղձա­լի «պրեմիաներից»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո անգամ՝ այս սուղ պայմաննե­րում, Նիկոլ Փաշինյա­նի կառավարությունում սկսում են պարգեւավճարներ բաժանել, հատկապես այն հիմնարկները, որոնք քիչ թե շատ ֆինանսական միջոցներ ունեն, իրենց չեն զրկում բաղձա­լի «պրեմիաներից»: Մեզ ասացին, որ սա պետական աշխատողներին օրվա երերուն իշխանության նկատ­մամբ քիչ թե շատ լոյալ պահելու միակ միջոցն է, քանզի որ օրը այդ պարգեւավճարները կտրեն, հա­ջորդ օրը պետական ապարատն էլ ոտքի կկանգնի եւ դուրս կգա փողոց:


Իհարկե, այդ «պրեմիաներն» առավե­լապես օդ ու ջրի պես պետք են ցածր ու միջին օղակների աշխատակիցներին, որոնք հազիվ 150-200 հազար դրամ աշխատավարձ են ստանում եւ հիմնական աշխատանքն իրենք են անում, բայց նրանք, ի տարբե­րություն իրենց ղեկավարության՝ նախարարներ, փոխնախարարներ, պարգեւատրվում են շատ ավելի քիչ: Փոխարենը 100 հազարներով ինքնապարգեւատրվում են նախարարներն ու փոխնախարարները, եւ երբ այս թեմայով աղմուկ է բարձրանում, ու որոշ ժամանակով դադարեցնում են «պրեմիաներ» բաժանելը, դարձյալ տուժում են ցածր օղակների աշխատակիցները:




ԻնչեւԷ, մենք տեղեկացել էինք, որ նոյեմբեր ամսին մի շարք հիմնարկնե­րում, այդ թվում՝ Էկոնոմիկայի նա­խարարությունում, վերսկսել են պատերազմի պատճառով դադարեցված պարգեւավճարների բաժանումը: Նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը, փաստորեն, եկած-չեկած՝ իր առաջին սուրբ գործն է համարել «պրեմիա» բաժանելը: Մենք հարցում էինք ուղարկել Էկոնոմիկայի նախա­րարություն՝ ճշտելու, թե նախարա­րության աշխատակիցներին նոյեմբեր ամսվա համար պարգեւավճար հատկացվել է, թե ոչ, ովքեր են ստա­ցել, ինչ չափով եւ ինչի համար:


Հինգ օր անց միայն նախարա­րությունից մի կերպ պատասխանե­ցին մեր հարցմանը՝ հաստատելով, որ, այո, իրենց մոտ պարգեւավճար բաժանվել է:


«ՀՀ էկոնոմիկայի նախարա­րության ամբողջ աշխատակազմին 2020 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարվել է 49.175.367 (քա­ռասունինը միլիոն մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր վաթսունյոթ) դրամ պարգեւատրում»,- պատասխանել են նախարարության աշխատակազմից: Իսկ հարցին, թե ովքեր են ստացել եւ ինչ չափով, նախարարությունից չեն տրամադրել տեղեկություն՝ հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կե­տին եւ 199-րդ հոդվածին, ըստ որի՝ հարցի պատասխանը «պարունակում է աշխատողի անձնական տվյալներ, որն առանց աշխատողի գրավոր հա­մաձայնության չի կարող փոխանցվել երրորդ անձանց, եթե դա նախա­տեսված չէ օրենքով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր