Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

04 հուն 2021 12:25

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին գաղտնի ուղարկում են Բաքու` Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու համար. Միքայել Մինասյան

Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ՝ նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ, Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու: Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ։ Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

Հիշեցնում եմ բոլոր նիկոլականներին (այդ թվում նաև այդ տնօրենին). ձեր իշխանության արդյունքում մենք կորցրեցինք հայրենիքը: Ձեր արկածախնդրության արդյունքում հազարավոր հայրենասերներ զոհվեցին, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում նույնիսկ ձեր ստորագրած կապիտուլյացիայից 2 ամիս անց։

Այրվեք դժոխքում, կենդանիներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր