Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

05 հուն 2021 12:41

Մեղրին նույնպես վտանգված է.Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջևանի տարածքով

GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը և Ալիևին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում և խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ՝ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ մասին իր «Telegram»-ի ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը  և Ալիևին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում և խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջևանի տարածքով: Նիկոլի համար կարևոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ:

Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլափս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության և մեր ապա երեխաների գնով»,- գրել է Միքայել Մինասյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր