Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

06 հուն 2021 12:42

Արխիվային փաստաթղթեր կան, որոնք թույլ չեն տա այդ տարածքները զիջել.Ադրբեջանը նույնիսկ իր չեղած տարածքներն է հիմնավորում

Օրերս քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել էր, որ մինչ մենք քննարկում ենք, թե ԽՍՀՄ տարիներին Շուռնուխը ո՞ր երկրի կազմում էր, Նիկոլը Փաշինյանը զորք է դուրս բերում Արցախից. «Հերթափոխի անվան տակ տղերքին ՀՀ են բերում, հետո էլ հայտարարում, թե ադրբեջանցիները թույլ չեն տալիս, որպեսզի զինվորները հետ վերադառնան իրենց ծառայության վայր։ Ուրեմն ասեմ, իմացեք՝ Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է թշնամուն հանձնելու»։

Հայտարարությանն անդրադարձել էր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը և նշել, որ դա լկտի սուտ է. «Արարատի մարզի սահմանները հսկվում են Հայաստանի Զինված ուժերի կողմից և որևէ համայնք թշնամու վերահսկողության տակ չի անցնելու՝ ո՛չ հիմա, ո՛չ երբևէ»:

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ նկատել էր, որ իշխանությունները ևս մեկ անգամ մանիպուլացնում են ժողովրդին. «Տիգրանաշեն համայնքը չի ընդգրկված Արարատի մարզի վարչական տարածքում, հետևաբար այդ համայնքի հանձնվելը չի դիտվելու որպես Արարատի մարզի որևէ համայնքի անցում թշնամու վերահսկողության տակ»:

Պատմաբան Էդիկ Մինասյանն ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Տիգրանաշենն ինչքան էլ անկլավ լինի, այն Արարատի մարզի ներկայիս տարածք է. «Այն ժամանակ էլ, երբ Արծվաշենի հետ այդ խնդիրներն առաջացան, Արծվաշենը, ըստ էության, մեր տարածքն է, որը զիջվեց Ադրբեջանին: Նրանք հատուկ նպատակով այդ տարածքը վերցրեցին: Լավ գիտեք, որ Տիգրանաշենը մեր անմիջական սահմանակից տարածքն է և հնարավոր չէ այդ տարածքը զիջել Ադրբեջանին: Այսօր ովքեր այդ մասին խոսում են, չպետք է մոռանան, որ դրանք բուն հայկական տարածքներ են: Եթե մենք նայեն Խորհրդային Հայաստանի սահմանային շրջանները` 1928-29 թվականների քարտեզները, այս տարածքները, Խորհրդային Հայաստանի կազմի մեջ էին:

Իհարկե, Նախիջևանի ինքնավար մարզից հետո թշնամու հավակնությունները շատ ավելի մեծացան այդ տարածքների նկատմամբ: Այն ստրատեգիական, ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է և այն երբեք չպետք է զիջվի Ադրբեջանին, քանի որ անմիջական կապը ՀՀ-ի հետ կազմակերպվում է այդ տարածքի միջոցով: Եթե դա զիջեց, ապա նշանակում է, որ այդ շրջանում պետք է զիջես նաև քո ամբողջ ռազմավարական դիրքերը ու Նախիջևանից վտանգն էլ ավելի ահավոր կլինի: Դրա համար, հաշվի առնելով այդ ռազմավարական կարևորությունը, այդ տարածքի զիջելը անընդունելի է: Երբ նայում ես Խորհրդային Հայաստանի տարածքի քարտեզը, դրանք բուն հայկական են և զիջելով մենք որտեղ ենք հասնում, ես չեմ հասկանում: Գոյություն ունեն փաստաթղթեր, պատմություն: Ըստ էության, պատմությունը լրիվ անտեսվում է և փորձում են ինչ-ինչ մեթոդներով այս խնդիրը լուծել: Արխիվային փաստաթղթեր կան, որոնք թույլ չեն տա այդ տարածքները զիջել, ինչքան էլ փոխանակման խնդիր լինի:

Թող վերցնենք 1918-20 թվականների Հայաստանի առաջին հանրապետության սահմանային շրջանները նայեն, չի կարելի չէ, վերջին հաշվով պատմություն գոյություն ունի: Տարածքներ զիջելն աննորմալություն է: Բնական է, որ Արարատի մարզից տարածք զիջելը նշանակում է թշնամուն հնարավորություն տալ, հատկապես Նախիջևանի կողմից մուտք գործել Խորհրդային Հայաստան, առանց այն էլ սահմանն այդքան երկար չէ: Դուրս է գալիս, որ մենք ընկնելու ենք թշնամու անմիջական հսկողության տակ բոլոր առումներով: Չի կարելի չէ, Ադրբեջանը նույնիսկ իր չեղած տարածքներն է հիմնավորում, նույնիսկ ձգտում մեր մայրաքաղաքին: Խայտառակություն է, փոխանակ մենք պաշտպանենք և բոլոր հիմնավորումներով թույլ չտանք, որ մեր տարածքներին մոտենալ, զիջում ենք: Ինչ է, մենք պարտվողի հոգեբանությունից երբ պետք է դուրս գանք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր