Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր       Կառավարության ղեկավարը չունի Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն    

07 հուն 2021 10:17

Թրամփը փաշինյանն է.ԱՄՆ-ում նույնպես, ինչպես Հայաստանում` հեղաշրջման փորձ է կատարվում

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է.

«Այն` ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում հիմա, սխալ է համեմատվում Հայաստանի հետ:
Իրականում թրամփիստները` ամերիկյան նիկոլապաշտներն են, որ անմտաբար երկիրը տանում են ցնցումների:
Ամերիկան ատող, և միայն ինքն իրեն ու իր շահերը սիրող սոցիոպաթը, որ դեռ բնակվում է Սպիտակ Տանը և որը խիստ հայրենասերի կերպար է կերտել իր համար` իր հետևորդների բանակներին համոզել է, որ կեղծվել են ընտրությունները և իրեն ընդդիմացող սեփական փոխնախագահ Պենսին է անգամ դավաճան և վախկոտ է հռչակում:

Թրամփը փաշինյանն է: Այն մի տարբերությամբ, որ ամերիկյան համակարգն ամուր է, բանակը` սկզբունքային: Ամերիկյան բանակն է, որ մեծ դեր ունի իշխանության օրինական փոխանցման գործընթացում և բանակը չի մասնակցելու պետական հեղաշրջման, պառակտման և լիազորությունների գերազանցման ու դրանով իշխանության զավթման այն փորձին, որ Սպիտակ Տանը նստած հիվանդը փորձում է իրականացնել` իր զանգվածներին «վրեժի» կոչեր անելով:
ԱՄՆ-ում նույնպես, ինչպես Հայաստանում` հեղաշրջման փորձ է կատարվում: Հայաստանում, որտեղ բանակի ղեկավարությունը դավաճան դուրս եկավ, իսկ ժողովուրդն իներտ` դա հաջողվեց: ԱՄՆ-ում նույն սցենարն անհնար է:
Մի քանի օրից ամերիկյան շահերի դավաճան և անգրագետ մոլագարը կլքի երկրի առաջին շենքը և պետությունը կսկսի ամոքել իր վերքերը:
Հայաստանն, իր հերթին, ավելի ու ավելի է ընկղմվում խավարի մեջ և նոր պատերազմ մտնելու է արդեն ի սկզբանե պարտված»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր