Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հուն 2021 11:47

Հայտարարության մեջ «Մեղրի» կամ էլ «միջանցք» արտահայտություններ չկան

Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ո՛չ «Մեղրի», ո՛չ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած լուրերին։

«Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է։ Դրա արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»,–գրել է նա։

Փաշինյանը հայտնել է նաև, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը որն է։ Նրա խոսքով` նախ պետք է հայտարարության 8-րդ կետը լիարժեք իրագործվի` ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Վարչապետն ասում է, թե կարեւոր է նաեւ տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

Բացի այդ, տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում պետք է լինի, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան եւ Իրան, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ եւ տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջեւան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր