Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

08 հուն 2021 14:22

Տեսանյութ.Պատերազմ տեսած մեր երեխեքի հետ սենց են վարվում, ծեծում են, որպեսզի թուղթ ստորագրեն

Ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը տեսանյութ ցուցադրեց, որն էլ ավելի բորբոքեց ծնողների զայրույթը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ հավաքված ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը հավաքվածներին հեռախոսով տեսանյութ ցուցադրեց, պնդելով, որ ռազմական ոստիկանությունում իրենց երեխաներին նեղացրել ու ծեծել են, որպեսզի թուղթ ստորագրեն, որ պատրաստ են իրենց ծառայությունը շարունակել Արցախում։
«Պատերազմ տեսած մեր երեխեքի հետ սենց են վարվում, ծեծում են, դրա դեմքը նայեք, որ դուրս գա՝ գլուխը ջարդենք»,–վրդովված ասած ծնողներից մեկը։

Տեսանյութն ավելի բորբոքեց ծնողների զայրույթը։ Նրանք միանգամից շարժվեցին ռազմական ինստիտուտի մուտքի մոտ, որտեղից նրանց ասացին, որ 3 հոգի կարող են ներս մտնել։

Դրսում մնացած ծնողներն իրենց մոտ եղած տեսանյութը ցուցադրում էին ռազմական ոստիկաններից մեկին, որն այդպես էլ որևէ մեկնաբանություն կատարվածի մասին չտվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր