Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

11 հուն 2021 13:57

Տեսանյութ. «Թուրք Նիկոլ», «Ստոպ, Նիկոլ» վերտառությամբ պաստառը` ՌԴ–ում ՀՀ դեսպանատան շենքի պարիսպներին.ոստիկանական ուժեր են կուտակվել

Ռուսաստանի հայերն այս պահին հավաքվում են Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ՝բողոքի ակցիայի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Դեսպանատան շենքի մետաղապատնեշին ամրացվել է «Թուրքնիկոլ» վերտառությամբ պաստառ։


Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ ոստիկանական ուժեր են կուտակվել դեսպանատան մոտ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում։ Flightradar համակարգի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել «Внуково-2» օդանավակայանում։


Նախատեսվում է, որ նա Մոսկվայում բանակցություններ է ունենալու Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, որի արդյունքներով կստորագրվի նոր հայտարարություն։


Նիկոլ Փաշինյանը ծրագրում է հանգրվանել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցում, ուր կժամանի ժամը 16-ի մոտակայքում։ Արամ Գաբրիելյանովի հաղորդմամբ՝ նախագահական համարն արդեն պատրաստվել է՝ Նիկոլ Փաշինյանի մնալու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր