Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300.000 ադրբեջանցի          Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է       Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև    

11 հուն 2021 17:00

Տեսանյութ.Պուտինը հերթով գրկեց և՛Ալիեւին, եւ՛ Փաշինյանին, նրանք էլ բարևեցին՝ գլուխ տալով միմյանց

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ջերմորեն դիմավորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին, որոնց հետ նա երկուշաբթի եռակողմ բանակցություններ է վարում, գրում է ТАСС-ը։

Ռուսական պետության ղեկավարն իր հյուրերին սպասում էր Կրեմլի առաջին կորպուսի ներկայացուցչական աշխատասենյակում մեծ կլոր սեղանի մոտ։ Պուտինը փոխանակվել է ձեռքսեղմումով և գրկախառնվել Ալիևի հետ, ապա նույն կերպ ողջունել Փաշինյանին։ Նստելով սեղանի շուրջ՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը բարևեցին՝ գլուխ տալով միմյանց։

Բոլոր առաջնորդները եղել են առանց դիմակների. Ռուսաստանի նախագահի ներածական խոսքից հետո բանակցությունները շարունակվել են փակ դռների հետևում ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր