Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

12 հուն 2021 17:33

Տեսանյութ.Կոմունիկացիների բացումից հետո Հայաստանին սպառնում է լինել Թուրքիայից Ադրբեջան ինչ-որ ԱԳԼՃԿ

Հայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը խոսեցին վարչապետի Մոսկովյան այցի, սպասվող քաղաքական զարգացումների, ինչպես նաև Արցախի և Հայաստանի անվտանգություն հարցերի շուրջ:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ երեկ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման բանակցային օրակարգում Հայաստանին վերաբերող որևէ թեմա չկար. «Եթե նույնիսկ կար էլ, ապա այն տեղ չգտավ ամփոփիչ հայտարարության մեջ: Սա ցույց է տալիս, որ այս այցը, այս բանակցությունը Նիկոլ Փաշինյանի հերթական անհաջողությունն էր ու հերթական տապալումը»: 

Տիգրան Քոչարյանի կարծիքով էլ Փաշինյանը մինչ բանակցությունների գնալն արդեն իսկ թշնամուն ցույց էր տվել բոլոր խաղաղքարտերը. «Եթե վստահ չէիր, որ Մոսկվայում կարողանալու ես գերիների հարցը լուծել, իսկ դրա համար վստահության որևէ նշույլ չկար, ամենասխալ բանն էր նախօրոք թշնամուն ցույց տալ խաղաղաքարտերը: Մենք տեսանք, որ Ալիևը, շատ լավ տեղյակ լինելով, թե ինչի համար է գալու Փաշինյանը որևէ տեղ չզիջեց, այլ փաթաթեց Փաշինյանի վզին իր ցանկացածը: Իսկ իշխանական ուժերը այս ամենը ներկայացնում են որպես հաղթանակ, ուրախանում են, որ վերջապես ճանապարհները բացվում են: Պետք է հասկանալ, որ կոմունիկացիների բացումից հետո Հայաստանին սպառնում է լինել Թուրքիայից Ադրբեջան ուղակի ինչ-որ ԱԳԼՃԿ»:

Երկու բանախոսների պնդմամբ էլ այսօր առաջնային խնդիր է բանակցողին փոխելու հարցը:

Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր