Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

18 հուն 2021 10:18

Պետք է հարուցվի քրեական գործ, ու մինչեւ քննության ավարտը կասեցվի Արարատ Միրզոյանի լիազորությունները. փաստաբան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի` կրկնակի գործակալ լինելու. մասին հրապարակված տեղեկությունները պետք է քննության առարկա դառնան` քրեական գործի շրջանակներում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փաստաբան Երվանդ Վարոսյանը:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը նոր ցնցումներ է առաջացրել ինչպես հասարակության, այնպես էլ՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում։ Թեպետ Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԱԾ-֊ն շտապեցին հերքել տարածվող տեղեկությունները, այդուհանդերձ Միքայել Մինասյանը հրապարակել է նաև գաղտնի փաստաթուղթը, համաձայն որի՝ Արարատ Միրզոյանը 2007թ դարձել է ՀՀ ԱԱԾ գործակալ, ըստ էության, դառնալով կրկնակի գործակալ։ Մինասյանն առաջարկել է փաստաթուղթը ենթարկել դատաձեռագրաբանական փորձաքննության՝ պարզելու իսկությունը։


Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ պետք է քրեական գործ հարուցված լիներ և քրեական գործի քննության ընթացքում Միրզոյան Արարատը չպետք է զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։


«Չեմ կարծում, որ քննությունն իմաստ կարող է ունենալ, որովհետև, եթե հարուցողը պետք է Արթուր Դավթյանը լինի, իսկ քննողը՝ Սասուն Խաչատրյանը, ապա քննությունն իմաստազուրկ է։ Կարծում եմ՝ պետք է ավելի լուրջ բաներով զբաղվենք, որ հասնենք ճշմարտության բացահայտմանը։ Նիկոլ Փաշինյանը և իր մանկլավիկները պետք է ժամ առաջ հեռանան իշխանությունից, որ հնարավորություն ունենանք իմանալու՝ նրանցից ովքեր են թուրքական գործակալ, ադրբեջանական գործակալ, ինչ պատվերներ են ստացել և այլն։ Պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն՝ թափանցիկ, բայց միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռանալուց հետո։ Դրանից առաջ խոսել, վերլուծել, իրավական գործընթացներ ներկայացնելն իմաստազուրկ է»,֊նշեց Վարոսյանը։


Ինչ վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննությանը, Վարոսյանը նշեց, որ անզեն աչքով էլ երևում է, որ դա նույն անձի կողմից արված ստորագրություն է։ Քրեական արդարադատության հետ կապ ունեցող անձ կարող է 90% հավանականությամբ ասել, որովհետև ստորագրությունը բավականին բարդ էր։ Բացի դա՝ ներկայացված էր ձեռագիր գրված տեքստ, ինչը ցանկացած ձեռագրաբանի հնարավորություն կտար փորձաքննություն իրականացնել՝ առանց անգամ նմուշներ ստանալու Արարատ Միրզոյանից, այսինքն, կարող են համեմատվել ազատ նմուշներ՝ նախկինում գրված Միրզոյանի կողմից։


Վարոսյանն ընդգծեց, որ այս ամենն այսօր իմաստազուրկ է, կա՞ն արդյոք ձեռագրաբան փորձագետներ, որոնք այսօր կարող են այս գործով օբյեկտիվ փորձաքննություն իրականացնել՝ ամեն օր հոխորտացող իշխանության պայմաններում։


Անդրադառնալով ԱԱԾ հերքմանը, թե Միրզոյանը գործակալ չէ, Վարոսյանը նշեց, որ այն ծիծաղելի էր՝ հատկապես «իրավահպատակ» բառը` ավելացնելով, որ ժամանակի ընթացքում կփորձի պարզել, ի վերջո, ով է այդ բառի հեղինակը։


Նշենք, որ ԱԱԾ֊-ն որևէ պարտավորություն չուներ հերքելու կամ հաստատելու այս կամ այն անձի գործակալ լինելու կամ գործակալ չլինելու հանգամանքը։


Հիշեցնենք, որ երեկ Միքայել Մինասյանը հայտարարել էր Արարատ Միրզոյանի կրկնակի գործակալ լինելու մասին, մասնավորապես, Մինասյանը նշել էր, որ դեռևս 2005թ երբ մի խոստումնալից երիտասարդ, ում միտքը սև էր, իսկ հոգին պղտոր, ամբիցիաներն էլ շատ բարձր էին, հայտնվում է Ցեղասպանության թանգարանում: Երբ նա ԱՄՆ-ում սկսում է ուսումնասիրել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, հայտնվում է թուրքական գործակալների տեսադաշտում: Թուրք կուրատորի և խոստումնալից երիտասարդի միջև հանդիպում է կայանում, որտեղ այս երիտասարդն իր հոգին վաճառում է թշնամուն՝ համաձայնվելով գաղտնի տեղեկություններ փոխանցել թուրքերին, այն մասին, թե ի՞նչ գործընթացքներ են կատարվում Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ի՞նչ արխիվ է այնտեղ հավաքվում և այլն»։ Այնուհետեւ, ՀՀ ԱԱԾ֊ն ֆիքսում է երիտասարդի և Թուրքիայի կոնտակտները, հրավիրում է վերջինիս զրույցի և դնելով նրա առաջ փաստերն ու ապացույցները, հայտնում է, որ կամ նրան երկար տարիների ազատազրկում է սպառնում, կամ երիտասարդը կդառնա նաև հայկական կողմի գործակալը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր