Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին․ Նորատ Տեր-Գրիգորյանց          Հայոց բանակն այսօր հայտնվել է անպաշտպան վիճակում․լսում ենք այնպիսի հայտարարություններ, ինչ-որ հնչում է թուրքական պետության ղեկավարներից       Քրեակատարողական հիմնարկից՝ ռազմաճակատ. ռիսկեր և անվերահսկելիություն. Hetq.am    

18 հուն 2021 11:10

Մեր ցավալի պարտությունը Էրդողանի համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական և հակաչինական «ճակատներում»

Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյան։

«Բանն այն է, որ դրանով Թուրքիան լրջագույն խաղաքարտ ստացավ առնվազն Ղազախստանին և Ուզբեկստանին «ապացուցելու», որ Անկարայի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է հավասար լինել Մոսկվայի հետ դաշինքին և ապահովել «հաջողության պատմություն» նույնիսկ ռազմական բախման դեպքում։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի՝ 2020թ․ հոկտեմբերի վերջին մեզանում ուշադրության գրեթե չարժանացած այցը Կենտրոնական Ասիայի այդ երկու պետություններ և ռազմական համագործակցությանը միտված պայմանագրերի կնքումը, որոնք, եթե իրերն իրենց անունով կոչենք, Էրդողանի առայժմ պատրանքային «Թուրանական բանակի» ստեղծման ծրագրի սկզբնական բաղադրիչներից են։

Հայաստանում իրեն իշխանություն համարող ապազգային, ապաշնորհ և դավաճանական վարչախմբի պատճառով վերջին պատերազմում մեր ցավալի պարտությունը էրդողանական ցնորամիտ պատրանքների իրականացման համար բացել է «հեռանկարներ» հակառուսական, հակաիրանական և հակաչինական «ճակատներում», ուստի Հայաստանի վերածնունդը և հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով, քան կարող է մեզ թվալ առաջին հայացքից»,- գրել է Ոսկանյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր