Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

18 հուն 2021 12:29

Հունգարիան Բաքվին կաջակցի...սկսել է պայմանագրային կապեր նախապատրաստել ադրբեջանական գազային ընկերության հետ

Հունգարիան Ադրբեջանին կաջակցի Լեռնային Ղարաբաղում նրան անցած տարածքների վերականգնման գործում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, գրում է  minval.az կայքը:


Հունգարիայի վարչապետն ադրբեջանա-հունգարական տնտեսական հանձնաժողովի նիստում նշել է, որ Exim բանկը 100 միլիոն դոլար վարկային գիծ է բացում հունգարական ընկերությունների համար, որոնք ցանկանում են մասնակցել տարածքների վերականգնմանը: Բացի այդ, Հունգարիայի կառավարությունը 25 միլիոն եվրո է առաջարկել ականազերծման աշխատանքների համար:


Նախարարը նաև նշել է, որ Հունգարիան նպատակ ունի ադրբեջանական գազ գնել:


«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք գազ գնել հնարավորինս շատ աղբյուրներից: Ստեղծվել է գազի փոխանցման ուղիղ կապ Ադրբեջանի և Եվրոպայի միջև, և MVM ընկերությունը սկսել է պայմանագրային կապեր նախապատրաստել ադրբեջանական գազային ընկերության հետ: Միանգամայն իրատեսական է ակնկալել, որ Հունգարիան Ադրբեջանից գազ կգնի այս տասնամյակի կեսերից»,-ասել է Սիյարտոն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր