Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

20 հուն 2021 11:16

Ադրբեջանն այսօր հայկական կողմին արգելել է զոհվածների աճյունների որոնումներ կատարել

Ադրբեջանն այսօր արգելել է հայկական կողմին զոհվածների աճյունների որոնումներ կատարել։ Տեղեկությունը  հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու։ Ադրբեջանական կողմն արգելել է որոնողական աշխատանքներ իրականացնել հունվարի 20-ին՝ իրենց երկրում նշվող  սգո օրվա կապակցությամբ: Նրանք ասացին, որ չեն ուզում, որ հայերը այդ օրը մտնեն իրենց տարածք» - ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց, որ որոնողական աշխատանքներն անհնար է իրականացնել նաև ձյան տեղումների պատճառով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր