Ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ          Հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան       Այս փաստաթուղթը ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ալիևի հերթական պահանջը    

20 հուն 2021 13:44

Ինչի՞ վրա է հույսը դրել Փաշինյանը,ո՞նց կարելի է կուրորեն հավատալ Թուրքիային և Ադրբեջանին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ

Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ
Dejavu տելեգրամյան ալիքը մեջբերել է ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Անդրեյ Դեվիատովի խոսքերը․


«Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին։ Ո՞նց կարելի է կուրորեն հավատալ Թուրքիային և Ադրբեջանին։


Ուրեմն` նրանք սկզբից կարճ ժամանակով բացելու են Հայաստանի հետ սահմանները, վերցնելու են Մեղրիի միջանցքը, ապա փակելու են սահմանները։ Իսկ Հայաստանը այլևս որպես հակաքայլ չի կարողանալու փակել Մեղրիի միջանցքը, քանի որ այդ միջանցքը լինելու է փաստացի Հայաստանի կազմում, բայց Հայաստանի հսկողությունից դուրս և ունենալու է առանձին կարգավիճակ։ Այդ ժամանակ, եթե Հայաստանը փորձ անի փակել միջանցքը` Թուրքիան և Ադրբեջանը սպառնալու են նոր պատերազմով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր