Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

21 հուն 2021 12:55

Ադրբեջանի փոխավարչապետին դուր է եկել Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին Իրանի էներգետիկայի նախարարի առաջարկը

Թեհրանում Իրան-Ադրբեջան տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի նիստին առնթեր Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Արաքս գետի տարածաշրջանի երկրների 50-ամյա անցյալին, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանն առաջարկել է Արաքսի տարածաշրջանի երկրների, ներառյալ՝ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությամբ, ձևավորել աշխատանքային խումբ: Այս մասին գրում է Pars Today-ը։

Նշվում է, որ Ադրբեջանի փոխավարչապետը ողջունել է Արաքսի տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքային խմբի ձևավորման մասին Իրանի էներգետիկայի նախարարի առաջարկը:

Հանդիպման ընթացքում, կարևորելով Իրանի ու Ադրբեջանի տնտեսական հարաբերությունները, Շահին Մուստաֆաևը նշել է.«Նկատի առնելով ցուցանիշները, անցյալի համեմատությամբ երկու երկրների համագործակցությունները, տարբեր, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի ու այլ ոլորտներում, ընդլայնվել են»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր