ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

21 հուն 2021 15:44

Բաքուն գործում է.Ռուսական և ադրբեջանական ընկերությունները նավթի մատակարարման ծավալների մեծացման պայմանագիր են ստորագրել

Ռուսական «Տրանսնեֆ» ընկերությունն ու Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը (SOCAR)` 2021 թվականին Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ավելի քան 1 միլիոն տոննա նավթ մղելու վերաբերյալ պայմանագիր են կնքել, հայտնում է minval.az-ը:

Այս մասին հայտարարել է Ռուսական խողովակաշարային մենաշնորհի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Ի.Դեմինը:

Վերոնշյալ երթուղով նախատեսվում է փետրվար ամսվա ընթացքում 85 հազար տոննա ադրբեջանական նավթ անցկացնել: Հունվարին Ադրբեջանից այս ուղղությամբ հումքի մղում չի իրականացվել և SOCAR-ի նավթային հումքի ամբողջ ծավալը մղվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով: Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունն օգտագործել է Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարը որպես նավթի արտահանման օժանդակ ուղի:

2020 թվականին SOCAR-ը 30 տոկոսով կրճատել է արտահանումն այս ուղղությամբ՝ այն հասցնելով 613 հազար տոննայի: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով Ադրբեջանը նավթ է տեղափոխում 1997 թվականից ի վեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր