Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

23 հուն 2021 12:16

Որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի անճանաչելի աճյուն է հայտնաբերվել

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով երեկ` հունվարի 23–ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հայտնաբերված 5 դիերն էլ անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,-ասաց Թադևոսյանը:


Նա հայտնեց նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ կիրականացվեն Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում:


Թադևոսյանը հիշեցրեց` որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։


Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր