Կրեմլը ակնկալում է, որ Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ Սաուդյան Արաբիայում կայացած բանակցությունների մանրամասները          Շղթայական ավտովթար Սյունիքի մարզում, բախվել են «BMW X5», «Touareg», «Mercedes», «Kia», «Chevrolet», «Toyota» մակնիշի ավտոմեքենաները       Աննա Վարդապետյանը պահանջում է քրեական հետապնդում հարուցել Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ    

25 հուն 2021 18:21

Տեսանյութ.Թուրքերը Մառնեուլում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար

Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից ավելի մեքենա:

Այս մասին գրում է Yerevan.today-ն ու հիշեցնում, որ վերջին մեկ ամսում թշնամու կողմից մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո:

Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, և Yerevan.Today–ի հետ գիշերը զրուցած վարորդներից մեկը պատմել է, որ սարսափած են և ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:

«Չափից ավել լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում..․ Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս  թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:

Իսկ մեր պաշտոնյաները, Երևանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»,-ասել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր